Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Թվացյալ տգիտություն

Թվացյալ տգիտություն
22.07.2023 | 18:55

Հայաստանում մի վարչապետ կա, որը ամենօրյա ռեժիմով փորձում է երկրում հակառուսական տրամադրություններ բորբոքել։

Երեկ ֆրանսիական լրագրողի հետ զրույցի ընթացքում սույն խելացին հայտարարեց, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասից Ռուսաստանի բանակի հեռանալը հիմք հանդիսացավ, որ թուրքերն իրականացնեն հայ բնակչության ցեղասպանություն։

Այս անձին հիշեցնենք, որ ցեղասպանությունը իրականացվել է 1915 թվականի ապրիլի 23-ից սկսված, իսկ ռուսական բանակում մասսայական դասալքությունը սկսվել է 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո միայն։

Ռուսաստանն ամբողջովին դուրս եկավ Կովկասից 1918 թվականի մարտ ամսին կնքված Բրեստ-լիտովսկյան պայմանագրի կնքումից հետո։

Ընդ որում, հայ, հույն, ասորի քրիստոնյա բնակչության կոտորածները տեղի են ունեցել Թուրքիայի թիկունքային վիլայեթներում և կապ չեն ունեցել ռուսական բանակի նահանջի հետ, ընդհակառակը այդ ժամանակ

հայ ռուսական զորքերը պարտության էին մատնել թուրք տականքին և գրավել էին խոշոր տարածքներ, քաղաքներ։

Ինչպես նկատում եք, սիրելի ընթերցողներ, պատմական փաստերը դեռևս ՀՀ վարչապետ անձի կողմից խեղաթյուրվում են, նենգափոխում, որպեսզի հայ ժողովրդի մոտ գոյացնեն հակառուսական տրամադրություններ։

Ինչու՞ է դա արվում։

Միայն մեկ նպատակով։ Որպեսզի հիմա էլ Հայաստանը մնա առանց դաշնակից և որպեսզի ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ ռազմական դաշինքից։

Իսկ ովքե՞ր են այդ նույնը ցանկանում։

Իհարկե Ադրբեջանը և Թուրքիան։

Կարծում եմ` ամեն ինչ պարզ է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 7490

Մեկնաբանություններ